Զելենսկի․Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը․Կիևը մերժում է մայիսի 9-ին հրադադար հաստատելու առաջակը | Region

Զելենսկի․Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը․Կիևը մերժում է մայիսի 9-ին հրադադար հաստատելու առաջակը

Մայիս 03,2025 16:15

Զելենսկին չի ընդունում Պուտինի՝ մայիսի 9-ին հրադադար հաստատելու մասին առաջակը

Զելենսկին չի ընդունում Պուտինի՝ մայիսի 9-ին հրադադար հաստատելու մասին առաջակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Վլադիմիր Պուտինի առաջարկած մայիսի 9-ի եռօրյա հրադադարը, նա պնդում է իր առաջարկը՝ եթե հրադադար, ապա  30-օրյա։

Unian.net-ի  փոխանցմամբ՝ Զելենսկին լրագրողների հետ զրույցում  հայտարարել է, որ «չի ցանկանում խաղալ Պուտինի՝ կարճատև զինադադարների առաջարկի հետ»։

Նրա ասել է՝ 30-օրյա հրադադարի մոդելն ամենաօպտիմալն է, քանի որ մի քանի օրում անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ։

«Անվերապահ հրադադարը ամերիկացիների առաջարկած մոդելն է։ Այո՛, եկեք փորձենք այն 30 օրով։ Ինչո՞ւ 30 օրով հրադադար։ Որովհետև անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ երեք, հինգ, յոթ օրում»,-ասել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան չի կարող երաշխավորել մայիսի 9-ին Մոսկվայում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։

«Կանաչ անթրաշ «չմոն» հայտնել է, որ մերժում է Պուտինի եռօրյա հրադադարի առաջարկը մայիսի 9-ի առիթով եւ չի կարող ապահովել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ Իսկ ո՞վ է նրա երաշխիքը փնտրում։ Պարզապես բառային սադրանք։ Ոչ ավելին։ Տականքը հասկանում է, որ Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիեւում մայիսի 10 կլինի»,- Տելեգրամ ալիքում այսպիսի անպարկեշտ բառերով է արձագանքել Զելենսկուն ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Նորություններ