Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների աշխարհի չեմպիոն
Մայիս 04,2025 10:05
Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող Աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ:
Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ: Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ:
Երկամարտի 330 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
