Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Մովսիսյանի արդյունքը
Մայիս 04,2025 14:02

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է:
Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ:
Իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ:
Երկամարտի 342 կգ արդյունքով` Վալերիկն աշխարհում 6-րդն է: