Լեւոն Ղոզյանն ու Il Cello խումբը հաղթել են ֆրանսիական «Ձայնը» նախագծում
Մայիս 05,2025 14:16

«Ձայնը» նախագծի ֆրանսիական տարբերակը մոտեցել է եզրագծին, իսկ հաղթող են ճանաչվել Լեւոն Ղոզյանն ու Il Cello խումբը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան X-ի էջում։
«Հայկական ծագումով մարսելցի Լեւոնը փայլեց իր բազմակողմանի տաղանդի շնորհիվ։ Նա իր մուտքը TheVoice-ի բեմում կատարեց France Gall-ի «Évidemment» երգի կատարմամբ՝ իր դուդուկի՝ հայկական ավանդական գործիքի նվագակցությամբ, որը մնայուն տպավորություն թողեց հանդիսատեսի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։