«Նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները, խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավորներ Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանն ու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Էդգար Ղազարյանի՝ խմբակցության պատգամավորներին ուղղված նամակին։ Այնտեղ մասնավորապես նշված է․
-վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է
-գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու
-մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
Նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով։