Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը․ որոշվում է նրան կալանավորելու հարցը
Մայիս 09,2025 12:15

Այսօր` 2025 թվականի մայիսի 9-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրպ., 7 շենք), տեղի է ունենում դատական նիստ, որի ժամանակ պետք է որոշվի գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու հարցը։ Նիստն անցկացվում է դռնփակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Զարուհի Փոստանջյանը, երեկ երեկոյան Գյումրիում բերման է ենթարկվել լրագրող Լիլիթ Աղեկյանը։
Աղեկյանը բերման ենթարկվելուց առաջ կարողացել է զանգահարել փաստաբանին։