Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է հայ վետերաններին
Մայիս 09,2025 17:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին:
Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն:
Հանդիպման մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով»:



.jpg)
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
