Այս իշխանության յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում Հայաստանի պետականության կորստին. քաղաքագետ | Region

Այս իշխանության յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում Հայաստանի պետականության կորստին. քաղաքագետ

Մայիս 11,2025 10:20

«Կարծում եմ՝ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար»։ REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր դաշտում շրջանառվող իմպիչմենտի գաղափարին։

«Կլինի իմպիչմենտով, փողոցային պայքարով, թե երկուսի զուգորդմամբ, կարևոր չէ, չպետք է բաց թողնել որևէ հնարավորություն այս իշխանությունից ազատվելու համար, որովհետև նրանց կառավարման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում Հայաստանի պետականության կորստին, առանց այն էլ մենք ունենք սուվերենության դեֆիցիտ»,-նշեց Կարապետյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է հաշվի առնի և՛ արտահերթ, և՛ հերթական ընտրությունների սցենարները՝ առաջնահերթություն տալով արտահերթին, որը պետք է լինի ընդդիմության օրակարգով և ոչ թե գործող իշխանության կառավարման պայմաններում:

Կարապետյանը վստահ է՝ իշխանությունն այս փուլում վարկանիշի խնդիր ունի, այդ պատճառով էլի վերադարձել են 2018թ․-ի օրակարգին ու խոսույթին, որն իրենց հաջողություն էր բերել:

 

 

 

Նորություններ