22 անշարժ գույք, ավելի քան 20 մլրդ դրամ․ ինչ է դատախազությունը պահանջում բռնագանձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից
Մայիս 12,2025 12:05

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում ներկայացրեց, թե դատախազությունն ինչ է պահանջում բռնագանձել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով։
Ըստ Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝
- 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք,
- ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր,
- ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ,
- 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ),
- ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք,
- 2 տրանսպորտային միջոց,
- ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ,
- ավելի քան 20 մլրդ դրամ։
Սա, ինչպես ասաց դատախազը, դատարանում գտնվող հայցագինն է։