«Ժամը 9-ից հետո կրակոցներ չկան։ Այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա»․Մովսես գյուղի վարչական ղեկավար

Տավուշի մարզի սահմանային Մովսես գյուղի ուղղությամբ այսօր վաղ առավոտյան կրակոցներ են լսվել։
Թե ինչ իրավիճակ է այս պահին, փորձեցինք ճշտել վարչական ղեկավարից։
REGIONSTV-ի հետ զրույցում Մովսեսի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ վերջին անգամ հնչել են վաղ առավոտյան, իսկ ժամը 9-ից հետո կրակոցներ չկան։ Նա այլ մանրամասներ չցանկացավ հայտնել, նշեց, որ հարկ եղած դեպքում Պաշտպանության նախարարությունը հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ։
Արմեն Փոլադյանը վստահեցրեց՝ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, բնակիչների շրջանում խուճապ չկա։
Այսօր սոցիալական ցանցերում լուր տարածվեց, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են եղել, որոնք գյուղի ուղղությամբ չէին։
Այս անչությամբ Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ «սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ»։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ հրադադարի ինտենսիվ, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում նախարարությունը հանդես եէ գալիս հայտարարությամբ։
Նիկոլ Մարգարյան