Չեմ կարծում, որ եթե ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը հանդիպեն, Ադրբեջանը կասի՝ չենք բանակցում. փաստաբան | Region

Չեմ կարծում, որ եթե ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը հանդիպեն, Ադրբեջանը կասի՝ չենք բանակցում. փաստաբան

Մայիս 15,2025 11:54

Այն  իշխանությունը, որը Արցախի էջը համարում է փակված, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերության հարցով ընդհանրապես չի զբաղվում, կողմ է Մինսկի խմբի լուծարմանը, միջազգային ատյաններից պատրաստ է հետ քաշել Արցախի հանրապետության մասով ներկայացված հայցերը, չի կարող զբաղվել նույն արցախցիների սոցիալական խնդրներով,- REGIONS TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Միակ պահանջը, որը որպես արցախցի ես կարող եմ դնել ՀՀ իշխանության առաջ, հրաժարականն է, այն պարզ պատճառով, որ նրանք Արցախի էջը համարում են փակված: Առնվազն 2020թ․-ից ի վեր նրանք խոսել են բացառապես Արցախի թեման փակելու մասին»,-նշեց Երիցյանը:

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը որոշում է Արցախի ճակատագիրը՝ առանց հաշվի առնելու արցախցիների կամ նրանց ներկայացուցիչների կարծիքը։

«Ես չեմ կարծում, որ, օրինակ, եթե ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը հանդիպեն, Ադրբեջանը կասի վերջ ենք դնում բանակցություններին, քանի որ դու հանդիպել ես Արցախի նախագահին, լսել ես նրա դիրքորոշումը»,- հայտարարեց փաստաբանը և վստահեցրեց՝ անգամ մեծ ցանկության դեպքում իշխանությունը չի կարող փակել Արցախի էջը, արցախցիները դա թույլ չեն տա:

Նորություններ