Այս պահին ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա․Երևանի քաղաքապետարանի խոսնակ | Region

Այս պահին ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա․Երևանի քաղաքապետարանի խոսնակ

Մայիս 15,2025 13:31

Քրեական վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 11 աշխատակից, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցների։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցիալական ցանցում գրառում է կատարել, նշելով․«Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»։

Այսօր առավոտյան մամուլը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք  տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, նրանցից 3-ը Երևանի Շենգավիթի թաղապետարանի նախկին ու ներկա աշխատակիցներ են։

 

Նորություններ