Ադրբեջանում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքների նպատակն է կատարելագործել հրամանատարական որոշումների ընդունումը ներկայիս մարտական պայմաններում

Արբեջանի զինված ուժերում անցկացվում են հրամանատարաշտաբային վարժանքներ՝ 2025 թվականի ուսումնական պլանի համաձայն
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ նախարարության գլխավոր վարչությունների, զինված ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաև առանձին համակցված բանակի շտաբի ներգրավմամբ գործողություններ են իրականացվում ռազմական որոշումների կայացման գործընթացին համապատասխան։
«Իրական մարտական պայմաններին համապատասխան և ժամանակակից մարտական փորձը հաշվի առնելով անցկացվող հրամանատարաշտաբային պատրաստության նպատակն է կատարելագործել ռազմական որոշումների կայացման գործընթացը՝ հաշվի առնելով ստորաբաժանումների մանևրային հնարավորությունները, ինչպես նաև գործնականում կիրառել պաշտպանական և հակահարձակողական գործողություններ իրականացնելու հարցերը»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փոխանցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակությունւ ադրբեջանական բանակի գործունեության վերաբերյալ և մասնակիցներին է ներկայացրել բանակի առջև դրված խնդիրները: