«Չափազանց կարևոր է, որ հրադադարը հնարավորինս շուտ իրականացվի»․Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները | Region

«Չափազանց կարևոր է, որ հրադադարը հնարավորինս շուտ իրականացվի»․Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Մայիս 16,2025 15:23

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարում սա առաջին ուղիղ բանակցություններն են։

Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Բանակցությունների բացմանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է․«Մինչ պատերազմը շարունակում է մարդկային կյանքեր խլել, չափազանց կարևոր է, որ հրադադարը հնարավորինս շուտ իրականացվի»։

Նա նշել է նաև՝  կարևոր է, որ բանակցությունները հիմք հանդիսանան երկու երկրների առաջնորդների հանդիպման համար:

Նորություններ