«Շնորհավորեցինք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի ավարտման կապակցությամբ»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

«Եվրոպական խորհրդի նախագահն ու ես շնորհավորեցինք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի ավարտման կապակցությամբ։ Սա մեծ քայլ առաջ է: Եվ մենք անհամբեր սպասում ենք պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցությունների մեջ և ամբողջ տարածաշրջանը ավելի մոտեցնել մեր Միությանը»,- Х-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում եվրոպական քաղաքական միության 6-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է․«Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման։ Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության»: