Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Ջասթին Գեթժիի հետ | Region

Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել Ջասթին Գեթժիի հետ

Մայիս 16,2025 18:09

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման առաջատար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը ցանկանում է UFC 317 մրցաշարում մենամարտել դասակարգման երրորդ համար, ամերիկացի Ջասթին Գեթժիի հետ։

«Իմաստ կա Գեթժիի հետ մենամարտել։ Օլիվեյրան Տոպուրիայի հետ կմենամարտի տիտղոսի համար, Պորիեն Հոլոուեյի հետ կմենամարտի BMF-ի գոտու համար, իսկ Ջասթինը մենամարտ չունի։

Մենամարտերի միջազգային շաբաթվա ընթացքում ես ու Գեթժին իրար դեմ։ Հնարավոր է՝ որեւէ մեկն էլ վնասվածք ստանա, եւ ես կամ Ջասթինը կարող է տիտղոսային շանս ստանալ»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Bloody Elbow-ը։

Իլիա Տոպուրիայի եւ Չարլզ Օլիվեյրայի տիտղոսային մենամարտը թեթեւ քաշային կարգում տեղի կունենա հունիսի 29-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) նախատեսված UFC 317 մրցաշարում։

Նորություններ