40 տարի անց Ախուրիկ գյուղում մանկապարտեզ է բացվել | Region

40 տարի անց Ախուրիկ գյուղում մանկապարտեզ է բացվել

Մայիս 16,2025 20:46

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ախուրիկ բնակավայրում այսօր նոր մանկապարտեզ է բացվել։ Գյուղի բնակիչների համար սա սպասված, կարևոր իրադարձություն էր։ Ախուրիկն ավելի քան 40 տարի մանկապարտեզ չի ունեցել, երեխաները հաճախել են հարևան գյուղերի և Գյումրու մանկապարտեզներ։ Իրադարձությունը գյուղում նշանավորել են հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Մանկապարտեզը բացվել է այն նույն շենքում, որտեղ նախակրթական հաստատություն հիմնելուն խանգարեց 1988 թվականի երկրաշարժը։ 108 մլն դրամ է ծախսվել մանկապարտեզի նախկին շենքի հիմնանորոգման համար։ Շինարարությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ Գումարի 70 տոկոսը պետբյուջեի ներդրումն է, 30 տոկոսը՝ Ախուրյանի համայնքապետարանի։ Պետբյուջեի ֆինանսավորմամբ նաև մանկապարտեզի գույքն է ապահովվել։

 

 

Նորություններ