Զոհ կամ տուժած քաղաքացիներ չկան․ՆԳՆ-ն Երևանում ավտովթարի հետևանքով առաջացած հրդեհի մասին | Region

Զոհ կամ տուժած քաղաքացիներ չկան․ՆԳՆ-ն Երևանում ավտովթարի հետևանքով առաջացած հրդեհի մասին

Մայիս 19,2025 18:44

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սիլվա Կապուտիկյան փողոցում այսօր տեղի ունեցած վթարից բռնկված հրդեհի հետևանքով զոհ կամ տուժած քաղաքացիներ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ մարդատար ավտոմեքենաների վարորդները այդ ժամանակ տարածքում չեն եղել, իսկ բետոնախառնիչի վարորդին հաջողվել է առանց լուրջ վնասվածքների դուրս գալ մեքենայից:

Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են մոտակա շենքերի բնակիչները:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ Երևանում վերընշված հասցեում իրար են բախվել 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ։ Վթարի հետևանքով դեպքի վայրում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական 4 մարտական հաշվարկ: Հաջողվել է մեկուսացնել և մարել հրդեհը:

Նիկոլ Մարգարյան

 

 

 

Նորություններ