Հակակոուպցիոն կոմիտեն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում
Մայիս 20,2025 11:51

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում խուզարկություն է իրականացվում։
Կոմիտեից վստահեցնում են, որ այս պահին որևէ աշխատակից ձերբակալվածի կարգավիճակ չունի: Վաղ առավոտյան, ինչպես գրում է մամուլը, Հակակոռուպցիոն կոմիտեն նաև Երևանի քաղաքապետարանում է խուզարկություն իրականացնում։ Այս երկու կառույցներում խուզարկություն են իրականացնում կաշառք ստանալու կասկածի հիմքով։
Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։
Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։