Մեկնարկել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը
Մայիս 21,2025 10:46
Երևանում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։
ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսել է «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել է՝ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
