Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին | Region

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Մայիս 21,2025 20:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նորություններ