«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է». Ռուբիո

Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել այն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական նպատակն է փորձել ապահովել խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել», – ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը «փորձում է կանխել զինված միջամտությունը» և զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների հետ կապված հարցերով։
«Ճշմարտությունն այն է, որ մենք գործ ունենք երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն կատարյալ մոդել, բայց մենք պետք է գործենք՝ հիմք ընդունելով մեր ազգային շահերը, պետք է հավասարակշռենք այդ ամենը` մեր ազգային շահն ու դիվանագիտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։