Փաշինյանի՝ «համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա սոցիալական ցանցում գրել է․«Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։
Ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ դրվագները․
«Համբալ» արտահայտությունը,
«Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը»:
Ըստ պատհամավորի՝ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը, այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։
Պատգամավորը հանձնաժողովից պահանջում է հանրային բաց ու թափանցիկ քննություն,
Պատշաճ մասնագիտական գնահատական տալ:
Հիեշցնենք, մայիսի 7-ին խորհրդարանում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ իրավական գնահատական չի տրվում իշխանական տարբեր պաշտոնյաների վերաբերյալ մամուլի հրապարակումները, որտեղ այդ պաշտոնյաներին կասկածում են կոռուպցիոն գործարքների գնալու մեջ։ Մասնավորապես իրավիճակը թեժացավ, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումները հետևանք չեն ունենում:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Ապա Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ՝ «վեր ընկի տեղդ», ներվերս չուտես»։
Փաշինյանը տեղից նրանց դիեմց «համբալ» բառով։