Հայ կաթոլիկների տոհմածառը․ նախնիների անցած ուղին, հանգրվանն ու սերունդների ներկան | Region

Հայ կաթոլիկների տոհմածառը․ նախնիների անցած ուղին, հանգրվանն ու սերունդների ներկան

Մայիս 24,2025 19:00

Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, և շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենց կողքին ապրում են տասնյակ հազարավոր հայ կաթոլիկներ։

19-րդ դարի սկզբին՝ 1806–12թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքում առանձին ընտանիքներ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Կարին, Մուշ գավառներից եկել և հաստատվել են Արևելյան Հայաստանում։ Սակայն կաթոլիկ համայնքները ձևավորվել են ավելի ուշ՝ ըստ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Հովհաննիսյանի, 1828-29թ․թ․-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Կաթոլիկությունը տարածում է գտել այն պատճառով, որ հայերը մշտապես ենթարկվել են թուրքերի և քրդերի արշավանքներին, հալածանքներին ու թալանին, իսկ Արևմուտքը նրանց պաշտպանություն է երաշխավորել` կաթոլիկություն ընդունելու պայմանով։

Հայ կաթոլիկները կենտրոնացած են Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում։ Հայ Կաթողիկէ եկեղեցու ավագ երեց, առաջնորդական փոխանորդ  Հայր Ներսես Վարդապետ Գալստյանի խոսքով՝ ՀՀ-ում հայ կաթոլիկների թիվը տատանվում է 200-250 հզր․-ի սահմաններում, սակայն պատմաբան Արտակ Հովհաննիսյանը պնդում է, որ ՀՀ տարածքում այդ թիվը չի կարող գերազանցել 50․000-ը։

Հայ կաթոլիկների բարբառը տարբերվող է, ավանդույթները՝ ոչ։ Նույնն են սովորույթները, կենցաղը, խոհանոցը և այլն։ Ինչպես նշում է պատմաբան Արտակ Հովհաննիսյանը, միանշանակ ազգային դիմագիծը պահպանվել է՝ ծիսակարգի ու ժամասացության, կենցաղի, ազգային խոհանոցի և այլնի մեջ։

REGIONS TV-ի հատուկ տեսանյութը ներկայացնում է Շիրակի և Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում ապրող հայ կաթոլիկների առօրյան, նրանց նախնիների պատմությունը, սովորույթներն ու կենցաղավարությունը:

Նորություններ