Հռոմի պապը Թուրքիա այցի վերջին օրն աղոթել է Հայ եկեղեցում և ողջույններ ուղարկել Գարեգին Բ-ին | Region

Հռոմի պապը Թուրքիա այցի վերջին օրն աղոթել է Հայ եկեղեցում և ողջույններ ուղարկել Գարեգին Բ-ին

Նոյեմբեր 30,2025 12:56

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի վերջին օրը սկսեց աղոթքով Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։

Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ինչպես նաև Թուրքիայում գտնվող ամբողջ Հայ Առաքելական համայնքին։

Նա գոհություն է հայտնել Աստծուն «հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում»։

Լևոն XIV-ը հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։

Նորություններ