Միջադեպ պատարագի ժամանակ. Քաղաքացուն քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց եւ բերման ենթարկեցին
Նոյեմբեր 30,2025 14:40
Միջադեպ գրանցվեց Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ ներկա քաղաքացիներից մեկն իր դժգոհությունը հայտնեց, որ պատարագի ժամանակ զեղչվել է կաթողիկոսի անունը, որից հետո անվտանգության աշխատակիցները քաղաքացուն գրկած, քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց։ Այնուհետեւ ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին։ Ըստ կադրերի՝ բերման ենթարկվածը Հովհաննես Իշխանյանն է։
ՆԳՆ–ից կատարվածի վերաբերյալ հայտնել են. «Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան»։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
Աբրահամ Սրբազանը ազատվել է Վայոց ձորի թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան
17:35 16-03-2026
