Հոնկոնգի բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի | Region

Հոնկոնգի բնակելի համալիրում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի

Նոյեմբեր 30,2025 18:39

Այս շաբաթ Չինաստանի Հոնկոնգ քաղաքում բազմաբնակարանային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 146-ի, հայտնում է AFP-ն։

Տարերային աղետների զոհերի հայտնաբերման բաժնի աշխատակիցները հայտնաբերել են նոր մարմիններ՝ ընդլայնելով որոնումները և ուսումնասիրելով Վան Ֆուկ Կորտ թաղամասի ևս երեք բարձրահարկ շենքեր, որոնք տուժել էին 1980 թվականից ի վեր բնակելի շենքի աշխարհի ամենամահաբեր հրդեհից։

«Ժամը 16:00-ի (08:00 Գրինվիչի ժամանակով) տվյալներով զոհերի թիվը կազմում է 146։ Մենք չենք կարող բացառել նոր զոհերի հնարավորությունը», – մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանության միջադեպերի հետաքննության բաժնի ավագ սուպերինտենդենտ Ցանգ Շուկ-Ինը։

Հոնկոնգում Ինդոնեզիայի հյուպատոսությունը հայտնել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն յոթ ինդոնեզացի։ Շաբաթ օրը Մանիլայի հյուպատոսությունը առանձին հաղորդել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է նաև մեկ ֆիլիպինցի արտագնա աշխատող։ Հոնկոնգի շինարարության վարչությունը հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները քաղաքի 30 մասնավոր շինհրապարակներում։

Նորություններ