Սպերցյանի Բենեֆիսը․ Կրասնոդարը հաղթեց Դինամոյին և պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն | Region

Սպերցյանի Բենեֆիսը․ Կրասնոդարը հաղթեց Դինամոյին և պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն

Մայիս 24,2025 19:37

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ (3:0), ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

«Ցուլերի» չեմպիոնական գոլը հեղինակեց Ջոն Կորդոբան՝ եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ Սպերցյանի երկրորդ փոխանցումից հետո Նիկիտա Կրիվցովը կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղի յուղոտ վերջակետը դրեց հենց Սպերցյանը՝ խփելով թիմի երրորդ գոլը և ձևակերպելով վերջնական արդյունքը։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Զենիթը» 3։0 հաշվով հաղթեց «Ախմատին» և 66 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Նորություններ