ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի ԱԳՆ պետնախարարը վերահաստատել են երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը | Region

ՀՀ ԱԽ քարտուղարը և Կատարի ԱԳՆ պետնախարարը վերահաստատել են երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը

Մայիս 27,2025 16:41

Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պետնախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Կատար հարաբերությունների բարեկամական բնույթը և վերահաստատել երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությունը: Պետնախարարը շեշտել է Կատարի Պետության պատրաստակամությունը նպաստելու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Նորություններ