Ալիևն ու Էրդողանը բացեցին Լաչինի օդանավակայանը
Մայիս 28,2025 12:07

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր պաշտոնապես բացել են Լաչինի միջազգային օդանավակայանը։ Ընդ որում Թուրքիայի նախագահի ինքնաթիը վայրէջք է կատարել հենց Լաչինի օդանավակայանում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բացման արարողությանը մասնակցել է նաև Պակիստանի վարչապետը։
Նշվում է, որ օդանավակայանի թռիչքուղին ունի 3000 մետր երկարություն և 45 մետր լայնություն, այն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կարող է սպասարկել ժամում մինչև 200 ուղևորի։