Մայիսի 28-ին նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից ազատագրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Մայիս 28,2025 15:37

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ում արված գրառմամբ շնորհավորել է Հանրապետության օրը ու Սարդարապատից լուսանկար հրապարակել։
«Այս մայիսի 28-ին մենք նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից ազատագրված Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1921) հռչակումը։ Կեցցե՛ Հանրապետությունը, և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը»,- գրել է դեսպանը։