Ապարան-Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որոնցից 11-ը Ապարանի ԲԿ-ում են, կա մեկ զոհ

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:
27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:
Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից:
ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ մայիսի 29-ին, ժամը 08:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` 13 քաղաքացի տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից, տուժածներից 4 տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ հոսանքազրկել «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը, 8 տուժածի մոտեցրել շտապօգնության և անձնական ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխել են բժշկական կենտրոն: Բժիշկներն արձանագրել են քաղաքացիներից մեկի մահը: