ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն խաղացող | Region

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն խաղացող

Մայիս 29,2025 15:28

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն խաղացող՝ Transfermarkt-ի վարկածով։

«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը, Էդուարդ Սպերցյանն ավարտված առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Նորություններ