Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հունիս 02,2025 13:44

Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանապետ Արամ Հովհանիսյանն ազատվել է աշխատանքից։
Նրան պաշտոնից ազատելու մասին որոշումը տեղադրված է e-gov.am կառավարության կայքում։ «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,-նշված է վարչապետի որոշման մեջ։