Վլադիմիր Պուտինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի նոր Պապի հետ
Հունիս 04,2025 22:17
Վլադիմիր Պուտինն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Հռոմի նոր Պապի հետ, հայտնել են Կրեմլից։
Պատրիարք Կիրիլի խնդրանքով Ռուսաստանի նախագահը Հռոմի Պապին է փոխանցել հովվական ծառայության մեջ մաղթանքներ: Պոնտիֆիկոսը կողմ է արտահայտվել երկու քույր եկեղեցիների միջև երկխոսության շարունակմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հռոմի Պապի հետ զրույցում հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Կիևի ռեժիմը շեշտը դնում է հակամարտության սրման վրա, հայտնել է Կրեմլը։
Իսկ Ռուսաստանը շահագրգռված է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնել, ընդգծել է ՌԴ նախագահը։
Նորություններ
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը
13:18 19-03-2026
Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային. մանրամասներ
10:39 18-03-2026
