ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ-ում բարեփոխումները
Հունիս 09,2025 15:39
Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ընդունել է հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվող Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
