Ավստրիական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, կան տասնյակ վիրավորներ | Region

Ավստրիական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Հունիս 10,2025 14:45

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի, հաղորդում է Kronen Zeitung-ը՝ հղում անելով քաղաքապետարանին: Սպանվել է 7 աշակերտ և 1 մեծահասակ, ինչպես նաև կրակողը:

Եվս 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 4-ը գտնվում են ծանր վիճակում: Kronen Zeitung-ը հայտնում է, որ զոհերից և վիրավորներից մի քանիսի գլխին կրակոցներ կան արձակված:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նույն դպրոցի աշակերտը հերթով կրակ է բացել երկու դասարաններում: Նրան գտել են մահացած: Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ կրակողը, ենթադրաբար, ինքնասպան է եղել: Հրաձիգի մահը հաստատել է Գրացի քաղաքապետ Էլկե Կարը:

Աշակերտներն ու մանկավարժները տարհանվել են և տեղափոխվել անվտանգ վայր:

Գրացը Ավստրիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ մոտ 300 հազար բնակչությամբ:

Նորություններ