Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը «Հարավային Կովկասի համար կրիտիկական պահին» կայցելի Հայաստան | Region

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը «Հարավային Կովկասի համար կրիտիկական պահին» կայցելի Հայաստան

Հունիս 11,2025 11:30

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն  հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունում։

Բերսեն կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։

Այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար կարեւորագույն ժամանակահատվածում։ Գլխավոր քարտուղարը կվերահաստատի Եվրոպայի Խորհրդի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, ուղերձ, որը նա անմիջապես փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Իլհամ Ալիեւին մայիսին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագանաժողովի ժամանակ, որտեղ նա հայտնել է. «Խաղաղ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չափազանց կարեւոր են։ Մենք պետք է աշխատենք միասին, որպեսզի ընդունենք լավագույն հնարավոր որոշումները տարածաշրջանային կայունության համար»։

Պակաս կարեւոր չէ Եվրոպայի խորհրդի աշխատանքը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու գործում։ Եվրոպայի Խորհուրդը իր 2023-2026թթ. գործողությունների ծրագրի միջոցով, որի սկզբնական բյուջեն կազմում է 19 մլն եվրո, իսկ նոր արձագանքման փաթեթը՝ 2.8 մլն եվրո, նպաստում է հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդունող համայնքների դիմադրողականության ամրապնդմանը՝ փախստականների հոսքերին արձագանքելու գործում։

Քննարկումները կկենտրոնանան նաեւ այն բանի վրա, թե ինչպես կարող է Եվրոպայի Խորհուրդը նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայի անվտանգության ձեւավորվող դեմոկրատական  կառույցում։

Նորություններ