«Այս բլեֆից պետք է դուրս գանք, գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են, որպեսզի իմփիչմենտի գործընթացը սկսեվի, ևս 2 ստորագրություն է պետք»․Սաղաթելյան | Region

«Այս բլեֆից պետք է դուրս գանք, գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են, որպեսզի իմփիչմենտի գործընթացը սկսեվի, ևս 2 ստորագրություն է պետք»․Սաղաթելյան

Հունիս 11,2025 16:41

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներն այսօր վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ մոտ 1,5 ժամ բանակցել են։  Բանակցությունների ավարտից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նեղսրտեց, թե ինչու են լրագրողներն այսպես «պաշտոնականացրել» երկու խմբակցութունների անդամների զրույցը, նշելով․«Հինգ տարի է՝ բանակցում ենք, միասին տասնյակ գործընթացներ են գեներացրել, իրականացրել»։

Սաղաթելյանը հանդիպման արդյունքների մասին ասաց՝ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը շատ հստակ է, այն փոխանցել ենք մեր գործընկերներին։ «Խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցութան գրասենյակում դրված է։ Երբ կսկսվի «իմպիչմենտի» գործընթացը, մենք այդ ձևաթուղթը կփոխանցենք։ Գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է առնվան 36 ստորագրություն։ «Պատիվ ունեմ» խմբակցութունը ունի 6, իսկ «Հայաստան» խմբակցությունը 28։ Այս պահին իմպիչմենտի գործընթացը սկսելու ժամկետների վերաբերյալ հստակություն չկա։ Որպեսզի գործընթացը սկսվի, անհրաժեշտ է առնվազն ևս 2 ստորագրություն։ Մենք փորձեցինք այդ հարցով հասկանալ նաև մեր գործընկերների տրամադրվածությունը՝ կա՞ այդ երկուսը, թե ոչ։ Դժբախտաբար այս պահին չունենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ այս պահին կա մոտեցում, ըստ որի անգամ այդ տորագրությունների առկայության պարագայում էլ պետք չէ խորհրդարան մտնել։ Նման կարծիք հանդիպման ժամանակ արտահայտել է նաև  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։ Նրանք եկել են այն եզրակացության, որ դեռևս 18, կամ ինչ-որ քանակությամբ քվե անհրաժեշտ է գործընթացը լիարժեք սկսելու համար։

«Այս պահին կա իմպիչմենտ սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ կլինեն համապատասխան ստորագրությունների ուղղությամբ աշխատանքներ, առնվազն երկու ստորագրություն և փողոցային պայքար»,-ասաց նա։

Անդրադառնալով մոտակա նպատակներին, պարոն Սաղաթելյանը նշեց, որ այս պահին անհրաժեշտ է ջանքեր գործադրել ապահովելու համար ևս 2 ստորագրություն․«Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս բլեֆից պետք է դուրս գանք, գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են, պետք է կենտրոնանալ դրա վրա։ «Հայաստան» խմբակցությունը ասում է դա կա, կենտրոնացեք ուրիշի վրա»։

Հաջողության հասնելու համար, ըստ նրա, փողոցային պայքարն ու համաժողովրդական ճնշում է հարկավոր, պատրաստակամություն հայտնելով լիարժեք մասնակցություն ունենալ գործընթացին։

«Հաճախ ինչ-որ շրջանակներ հանրության մոտ փորձում են տպավորություն ստեղծել, որ չորս տարին իմպիչմենթ չեն արել, որովհետև չեն ուզել։ Չենք արել, որովհետև բավարար ստորագրությունները չենք ունեցել։ Դժբախտաբար այս պահին էլ դա չունենք։ Հետևաբար առաջարկել ենք մեր գործընկերներն, ջանքերը կենտրոնացնել այդ ստորգրությունները ունենալու համար»,-ասաց նա։

Անդրադարձ եղավ նաև գործընթացի վերաբերյալ Հայաստան խմբակցութան ղեկավար Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը։ Վերջինս նշել էր, որ ինքը պրագմատիկ մարդ է, և որպես լուրջ թեկնածու չի պատրաստվում մտնել մի գործընթացի մեջ, որը ունի 0 հավանականություն։

Հարցին, ի՞նչքանով է հնարավոր, որ այդ դիրքորոշումը կաշկանդում է իրենց լիովին միանալ գործընթացին, պատասխանեց․«Կա իրավիճակի փոփոխություն։ Կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը, առաջադրելով թեկնածու։ 15 օր առաջ այսպես չէր։ Իսկ խմբակցութան արտահայտած կարծիքները քննարկումներում ամբողջ խմբակցության, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է։ Մեզ մոտ կարծիքներ չեն պարտադրվում, ի տարբերություն այլ տեղերի։ Շատ ազատ քննարկում ենք, հարցադրումներ ենք մեջտեղ բերում, և գալիս ենք ընդհանուր եզրակցության»։

Մեկնաբանեց նաև Նարեկ Մալյանի կատարած այն գրառումը, ըստ որի Սեյրան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենա «Պատիվ ունեմ»–ի հետ իմպիչմենտի թեմայով, սուտ է, հանդիպում չի եղել, չի էլ լինելու։ Հստակեցրեց, որ այս թեմայով նա չի հանդիսանում իրենց խոսակիցը, կոչ անելով վերջինիս աշխատել չխանգարել այս գործընթացին, եթե իհարկե սրտացավ է այս հարցում։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր այս բանակցություններից հետո լրագրողներին ասել է․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են ասել, որ այս գործընթացը կես տարով կապահովագրի Նիկոլ Փաշինյանին, 24 ժամում հնարավոր չէ եւ այլն, ևս մեկ անգամ հորդորում եմ՝ ծանոթանալ մեր հայտարարություններին։ Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել եւ դրանք մուտք ենք անելու ԱԺ ոչ թե օրենքով սահմանված նվազագույն 36 պատգամավորների ստորագրությունների լրանալուն պես, այլ շարունակելու ենք՝ ավելի իրատեսական դարձնելու համար»։

Նա ևս վստահեցրեց, որ խորհրդարանում մեկնարկելիք գործընթացին զուգահեռ փողոցում դժգոհության ցույցեր կկազմակերպեն փողոցում դժգոհության ցույցեր կգեներացնի։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ