Ճամբարակի պայթյուն–փլուզումից հետո Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ԱՆ | Region

Ճամբարակի պայթյուն–փլուզումից հետո Երևան տեղափոխված 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ԱՆ

Հունիս 12,2025 10:44

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Նորություններ