Լին Թրեյսին կլքի ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը | Region

Լին Թրեյսին կլքի ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը

Հունիս 12,2025 15:38

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը: Հունիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, նախատեսված է ուղիղ հեռարձակում, որի ընթացքում Թրեյսին հրաժեշտի խոսքով հանդես կգա: Նրա լիազորությունների դադարեցման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում, գրում է «Կոմերսանտ»-ը:

Լին Թրեյսին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է 2023 թվականի հունվարից։ Նախկինում դիվանագետը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպան։ 2017-2018 թվականներին նա եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ 2014-2017 թվականներին նա եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպան։ Լին Թրեյսին արժանացել է Պետքարտուղարի «Քաջության» և «Ակնառու ծառայության» մրցանակներին։

Նորություններ