Ամենաբարձրն ու ջրառատը․ Թռիչք «Թռչկանի» վրայով | Region

Ամենաբարձրն ու ջրառատը․ Թռիչք «Թռչկանի» վրայով

Հունիս 12,2025 16:56

Հայաստանում կան բազում գեղեցիկ ջրվեժներ, որոնցից ամենաբարձրը և ջրառատը «Թռչկանն» է: Այն ավելի քան 23 մետր բարձրություն ունի։ Ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։

Շրջապատված է գեղատեսիլ բնությամբ՝ տարեցտարի ծավալվող անտառաշերտերով և դաշտային, նեկտարատու ծաղիկներով։ «Թռչկանը» մեր երկրի ամենահայտնի ու գրավիչ տեսարժան վայրերից մեկն է, նախընտրելի հանգստի վայր է և՛ հայաստանցիների, և՛ այլ երկրների զբոսաշրջիկների համար:

Թռչկանի ջրվեժ հասնելու համար անհրաժեշտ է անցնել Չիչխան գետը, քայլել կամ մեքենա վարել լեռնային արահետով։ Այն հատկապես հետաքրքիր է ակտիվ հանգստի սիրահարների համար, որոնք քայլարշավներ են կազմակերպում։ Ոմանք էլ ճանապարհի մի հատվածն անցնում են ամենագնացով կամ բեռնատարով:

Թռչկանի ջրվեժը 2008 թ․-ից համալրել է ՀՀ բնական հուշարձանների ցանկը, իսկ 2011 թ․-ից տարածքը հատուկ պահպանվող գոտի է համարվում:

RegionsTV-ի տեսաանդրադարձը՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

 

Նորություններ