Խամենեին նշանակել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար և ԻՀՊԿ նոր հրամանատար
Հունիս 13,2025 10:33
Իրանի գերագույն առաջնորդը Հաբիբոլլահ Սայարիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, իսկ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատար, հաղորդում է Nour News-ը: «Գերագույն առաջնորդի հրամանագրով Հաբիբոլլահ Սայարին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ժամանակավոր պետ, իսկ գեներալ Վահիդին՝ ԻՀՊԿ հրամանատար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
