Եթե Իրանը պատերազմի մեջ է մտնում, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտվել առիթից. իրանցի փորձագետ
Հունիս 13,2025 20:15

Տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ռիսկը մեծ է, եթե Միացյալ Նահանգները չզսպի Իսրայելին: Նման կարծիք հայտնեց իրանցի փորձագետ Պույա Հոսեինին՝ անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի հարձակմանը:
Փորձագետի խոսքով՝ վտանգավոր դիրքում է նաև Հայաստանը. այս դեպքում Երևանը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր սցենարները, մարտահրավերները:
«Եթե Իրանը պատերազմի մեջ է մտնում, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են օգտվել առիթից և Հայաստանի դեմ հարձակում սանձազերծել»,-նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ Իսրայելը կփորձի Ադրբեջանի միջոցով Իրանի դեմ երկրորդ ճակատ բացել:
«Թեհրանն ու Երևանը պետք է հաշվի առնեն բոլոր սցենարները և համագործակցեն: Կարծում եմ՝ Իրանը հաշվարկել է նաև Հարավային Կովկասում հնարավոր խնդիրները, այս տարածաշրջանի անկայունությունը Թեհրանին ձեռնտու չէ»,-ընդգծեց Հոսեինին: