Ընդգծում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը. Վրաստանի ԱԳՆ-ի արձագանքը Իրան-Իսրայել լարվածությանը
Հունիս 14,2025 11:15

Վրաստանի արտգործնախարարությունը մեկանաբանել է Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը:
«Մենք խորապես մտահոգված ենք Մերձավոր Արևելքում աճող լարվածությամբ, որը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար։ Խստորեն ընդգծում ենք դիվանագիտական ջանքերի կարևորությունը, որոնք ուղղված են ապաէսկալացիային և կայունության ապահովմանը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: