Իրանում երկրաշարժի հետեւանքով Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում ավերածություններ չկան
Հունիս 16,2025 10:31
Էպիկենտրոնը գտնվել է Կում քաղաքից 29 կիլոմետր հեռու, տեղեկացրել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։
2,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեհրանից հարավ գտնվող Կում նահանգի Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կում քաղաքից 29 կիլոմետր հեռու։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
