Լեռնագյուղի միակ տունը, որտեղ շունչ կա | Region

Լեռնագյուղի միակ տունը, որտեղ շունչ կա

Հունիս 16,2025 18:25

Շիրակի մարզի Աշոցք համայնքի Լեռնագյուղ բնակավայր տանող ճանապարհն անցնում է Թորոսգյուղի միջով։ Թեև Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջում նշվում է, որ գյուղում բնակվում է 27 մարդ, փաստացի այնտեղ մեկ ընտանիքի 3 անդամ է ապրում։

Լեռնագյուղի բոլոր տները դատարկ են, բացի մեկից, որտեղ ապրում է 70-ամյա Հրանտ Մինասյանը՝ տարեց մոր և կնոջ հետ։ Թեև հնարավորություն ունի բնակվելու այլ վայրում, ավելի լավ պայմաններում, Լեռնագյուղից չի հեռանում, զբաղվում է անասնապահությամբ, սեփական գյուղտեխնիկայով նաև վարուցանքի աշխատանքներ է կատարում։

RegionsTV-ի հետ զրույցում նշում է՝ գյուղի և՛ տնօրենն է, և՛ պահակը․ հետևում է նաև հեռացած հարևանների փակ տներին, մեղվափեթակներին։

Ցավով է նշում, որ լեռնագյուղցիները հրաշք բնության գրկում ծվարած իրենց բնակավայրը լքել են։ Սակայն, նրանց չի մեղադրում, ասում է՝ պայմաններն են ստիպել։ Նրանց հեռանալու հիմնական պատճառն այն է, որ գյուղը գլխավոր ավտոմայրուղուց հեռու է, մեկուսացած, և դպրոց չի ունեցել։

«Էն գյուղը, որտեղ ծնունդ չեղավ, դպրոց չեղավ, քայքայման եզրին է»,- նշում է Հրանտ Մինասյանը։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ