Իրանական ԶԼՄ-ները և փորձագետներն արդեն ավելի ցայտուն են մատնանշում ադրբեջանական գործոնը

Իրանական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ վերջին 1-2 օրվա ընթացքում նորագույն հրթիռներով և ճշգրիտ թիրախավորող ԱԹՍ-ներով ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում։
Իր հերթին Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Շլոմի Բինդերը հայտարարել է, որ իրենք շուտով ավելի մեծամասշտաբ գրոհներ կձեռնարկեն Իրանի տարածքում։
Ի՞նչ վիճակ է այս պահին իրանական քաղաքներում, հրթիռակոծություններ կա՞ն, թե՝ ոչ, հայ համայնքն ի՞նչ վնասներ է կրել, և կա՞ արդյոք հրադադարի հնարավորություն այս պահին՝ հաշվի առնելով օրեցօր աճող էսկալացիան։
Իրանում ձերբակալվել և ձերբակալվում են լրտեսներ ու զինյալներ, որոնք կապված են եղել իսրայելական հատուկ ծառայությունների՝ «Մոսսադի» հետ։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են կարողացել իսրայելցիներն Իրանի սրտում նման գործակալական ցանցեր և կառույցներ ստեղծել։
Թեմայի շուրջ Regions TV-ն տեսակապով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։