Սամվել Կարապետյանի երևանյան տանը իրավապահները գործողություն են իրականացնում

«Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի երևանյան տանը իրավապահները գործողություններ են իրականացնում՝ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների։
Ավելի վաղ ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում News.am-ի թղթակիցը հանդիպելով հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, հարց է ուղղել Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին՝ ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ արշավին։
Ինչին ի պատասխան Կարապետյանն ասել է․«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,– ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը։