Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ավտորիտար ռեժիմ հաստատել. քաղաքագետ | Region

Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ավտորիտար ռեժիմ հաստատել. քաղաքագետ

Հունիս 18,2025 16:20

«Փաշինյանի նպատակն է քայքայել ու պառակտել եկեղեցին, այդ ճանապարհով նաև հասարակությանը»։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ նշելով՝ ի դեմս եկեղեցու Նիկոլ Փաշինյանը տեսնում է կառույց, որը կարող է համախմբել ժողովրդին և սպառնալ իշխանությանը։

«Եթե եկեղեցու դեմ ֆիզիկական հարձակումներ սկսվեն, հանրությունը պիտի փորձի պաշտպանել եկեղեցին: Սա, սակայն, եկեղեցու հարցը չէ, քաղաքական հարց է, ուստի պետք է քաղաքական լուծում տրվի: Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրում ավտորիտար ռեժիմ հաստատել, որպեսզի անի այն, ինչ ցանկանում է»,-ընդգծեց Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքին, քաղաքագետը նշեց՝ Փաշինյանը վրդովվել է ոչ թե Կարապետյանի հայտարարությունից, թե եկեղեցու կողքին է, այլ ի դեմս գործարարի նա տեսել է ուժ, որը ունի բավարար ռեսուրս, և որի վրա ինքն ազդել չի կարող։

«Իր իշխանությանը սպառնացող վտանգ է տեսել, հարձակվում է այդ վտանգի վրա»,- հայտարարեց Բաղդասարյանը:

 

Նորություններ